Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ես չեմ հավատում, որ դուք ցավ եք ապրում՝ հարյուր ութ տարի առաջ տեղի ունեցածի համար

Ես չեմ հավատում, որ դուք ցավ եք ապրում՝ հարյուր ութ տարի առաջ տեղի ունեցածի համար
24.04.2023 | 21:24

Ինֆանտիլ հասարակություն, հանցագործ ջոջեր:

Ճշմարտության մասին լռող կուսակցական լրագրողներ, HSBC բանկի ավանդային հաշիվների վրա դողացող միլիարդատեր ընդդիմադիրներ:

Երեք տարի առաջ՝ բոլորիդ աչքի առաջ, շատերիդ ուղիղ կամ լուռ մասնակցությամբ մի ողջ սերունդ ենթարկվեց սպանդի, որպեսզի գերագույն Սամոդուռը հետո հայտարարի, որ Շուշին՝ Շուշա քաղաքն է:

Ես չեմ հավատում, որ դուք ցավ եք ապրում՝ հարյուր ութ տարի առաջ տեղի ունեցածի համար:

Դուք կեղծավոր եք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4302

Մեկնաբանություններ